20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տուն եմ դեռ գալու. ապրիլյան պատերազմի հերոսի մայրը բացում է փակագծերը/տեսանյութ/

Բագրատ Ալեքսանյանը երազում էր հրատարակված տեսնել  իր երկնած բանաստեղծությունները: Ցավոք, նրա բանաստեղծությունների գիրքը լույս տեսավ, երբ նա արդեն անմահացել էր հանուն հայրենիքի պայքարում:Մայրը նշում է, որ իր ցավը չի ցանկանում արցունքներով հայտնել:

«Բագրատիս գիրքը մասնակցում է գրքի փառատոնին: Նրա երազանքը կատարվեց հետմահու: Ծառայեց և երկու ամսից պետք է զորացրվեր ու եղավ ապրիլը…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բագրատ Ալեքսանյանի մայրը` Նարինե Ասրյանը:

Մայրը հիշում է որդու գրած ամեն տողը:

Բագրատը  բանակ էր զորակոչվել 2014 թվականի հուլիսի 18-ին: Բագրատն իր ծնողների, եղբոր` Սամվելի հետ Մոսկվայում է ապրել, բայց 2013 թվականին թողել է մոսկովյան աշխատանքն ու վերադարձել  Հայաստան` պարտքը կատարելու: Բագրատ Ալեքսանյանը ծառայում էր Ջաբրաիլում, նա այն տղաներից մեկն էր, որոնք պայքարեցին մինչև վերջին շունչը, զոհվեցին հերոսաբար:  Ծնողները սպասում էին հուլիսի 18-ին, երբ որդին պետք է զինվորական ծառայությունից տուն դառնար: 

Բագրատի մահից հետո լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն:

«Հենց նոր փամփուշտը
կողքովս անցավ,
Այն ինձ էր ուղղված, կյանքս խլելու,
Բայց մորս սերը այնքան է հզոր,
Որ փամփուշտը կարծես թե գիտեր
Մայրական սիրո անհագ
կարոտի մասին,
Ու ես լավ գիտեմ, որ տուն եմ
դեռ գալու,
Մորս գրկելու ու ջերմ ամբուրելու,
Միայն թե, տե՛ր իմ, մի բան եմ
խնդրում,
Հանկարծ չթողնես, որ մորս
աչքերից արցունքներ հոսեն,
Ու թող որ շուտ գա այն ցանկալի օրը,
Որ ես կբռնեմ տունդարձի ճամփան»։

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ