03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձմռանը կլինի մինչեւ -30 աստիճան ցուրտ

Ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված, ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ ձմռան ընթացքում կլինեն շրջաններ, երբ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ գտնվելու է համեմատաբար տաք հոսանքների ազդեցության գոտում:

Սուրենյանը նշեց, թե այս ձմռանը Հայաստանի առանձին մարզերում ինչ եղանակ է կանխատեսվում:

«Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում և Վայոց Ձորում տաք օդի ներթափանցման դեպքում՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ և հասնել +8-10 աստիճանների, որը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց կունենանք ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում տաք հոսքի ներհոսքի դեպքում՝ կլինեն ժամանակահատվածներ ձմռան ընթացքում, որ ցերեկային ջերմաստիճանները կհասնեն մինչև 0+5 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների դեպքում՝ մինչև -25-30 աստիճանի: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ժամերին կարող է հասնել +5-10 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում՝ մինչև -22-27 աստիճանի: Տավուշում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +8-13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16 աստիճանի: Սյունիքի մարզն ամենատաքն է: Սյունիքի նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի առավելագույնը +2-7 աստիճանի, հովտային գոտում՝ +10-14, իսկ ցուրտ օդի դեպքում՝ հովտային գոտում կարող է լինել -10-15, իսկ լեռնային շրջաններում՝ -15-20 աստիճանի շրջաններում»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ ձմռանը Սյունիքի մարզը ամենատաքն է լինելու, քանի որ այն ամենահաճախն է ենթարկվում Իրանից և Իրաքից եկող տաք հոսանքների ազդեցությանը:

Նա նաև ասաց, որ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում ամենատաք օրերին լինելու է +8-10 աստիճան, իսկ ամենացուրտ օրերին՝ -20-22: Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում, տեղումների պակաս չենք ունենալու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ