13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ջիգարխանյանի կինը հղի՞ է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ հղի է: Նա հրաժարվել է գնալ հարցաքննության, ասելով, որ վատ է զգում իրեն, քանի որ հղի է, գրում է «Комсомольская правда»-ն։

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի հաղորդման հիման վրա՝ նրա աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու հարցով։ Դերասանը մեղադրում է նախկին կնոջը:

Վիտալինային հարցաքննության են կանչել, սակայն մի քանի անգամ հետաձգել է գնալը, իսկ վերջում հրաժարվել՝ ասելով, որ հղի է, եւ իրեն անհանգստանալ չի կարելի: Նա ասել է, որ Թբիլիսիում է, ստիպված է դուրս չգալ՝ հղիության չվնասելու համար։

Հայտնի չէ սակայն, թե Վիտալինան հղիությունը հաստատող փաստաթուղթ ոստիկաններին ներկայացրել է, թե ոչ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ