05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Թեկնածուն դադարեցնում է մասնակցությունը քարոզարշավին

Ժողովրդավարական ուղի կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը։ Կուսակցությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի թեկնածուն կդադարեցնի մասնակցությունը քարոզարշավին։  

Օդերեւութաբանները զգուշացնում են

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի  19-ի երեկոյան […]

Այս խուզարկությունը խոսում է իրավապահ համակարգի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին. Հ. Նահապետյան

ՀՔԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների կողմից «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության  գրասենյակում տեղի է ունեցել խուզարկություն: Նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ խուզարկողները փնտրել են զենք, թմրանյութ և գաղտնալսող սարքեր:  «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանի խոսքով՝ դատարանի խուզարկության որոշման մեջ գրված  էր,  որ իրենց գրասենյակը գործում է […]

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Շարմազանովի հայտարարությունը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:  Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ: Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, […]

Բան փոխվե՞ց. Հրապարակ

Մեր հասարակությունն այնքան է մեկուսացված մեծ աշխարհից, որ մենք շարունակ «հեծանիվ ենք հո­րինում» կամ զարմանում ամենատարրական իրողությունների վրա: Երկու բարձրաստիճան իրավապահներին գաղտնսղսելու փաստից խիստ զարմացած մեր հանրությունը մո­ռանում է, որ աշխարհի ամենահզոր երկրներում անգամ բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետությունների ղեկավարների գաղտնի խոսակցու­թյունն ու նամակագրությունն են պարբերաբար բացահայտվում: Ո’չ Արթուր Վանեցյանն է ավելի հզոր, քան Անգելա Մերկելը, […]

Տղերք, մի արեք, սիրուն չի. Իրավունք

համաձայն’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որքան մոտենում են Երեւանի ավագանու ընտրություններն, այնքան ավելի կտրուկ քայլերի են դի­մում: Պարզվում է՝ այսպես ասած, նոր Հայաստանում գործում են այն ձեւերը, ինչից բողոքում էին այսօր իշխանական աթոռներին տեղավորված նախկին ընդ­դիմադիրները: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցներից, մանկապարտեզներից, պոլիկլի­նիկաներից, թաղապետարաններից աշ­խատակիցներին հերթով, շարքով, կար­գով կանչում են քաղաքապետարան եւ ոմանց […]

Բանտից՝ քաղաքապետ. Ժամանակ

Զանգվածային անկարգու­թյուններ կազմակերպելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մե­ղադրվող Մասիսի ՀՀԿ-ական քա­ղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատան­քի եւ իրականացնում է քաղաքա­պետի իր լիազորությունները: Այս մասին թերթի հետ զրույ­ցում ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Դա­վիթ Համբարձումյանը դատարա­նի որոշմամբ 5 միլիոն դրամ գրա­վի դիմաց ազատ արձակվեց: Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը եւ այս գործով […]

Ինչու հեղափոխության սիմվոլը դարձավ Կարգին Հայկոն. Իրավունք

Ժամանակին երեւսւնցիները մեծագույն պատուհաս էին համարում կեսգիշերից հետո բաց լուսամուտներով ավտոմեքենաներում կամ տարատեսակ «օբյեկտներում» մինչեւ վերջ քոքած կլկլացող երաժշտությունը կամ գիշերային հրավառությունները: Բայց պարզվեց, դրանից մեծ պատուհաս էլ կա՝ թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավը փոխվարչապետի կատարմամբ: Եվ ամեն օր որեւէ թաղամաս արժանանում է այդ դժբախտությանը՝ լսել հիստերիկ ելեւէջներով եւ գունեղ սպառնալիքներով վարչապետական ձայնը: Այն, որ «Իմ […]

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու համար հայտնվել էր ճիշտ տեղում և դրսևորել անհրաժեշտ վճռականություն և համառություն, բայց այժմ իրավիճակ է փոխվել, քանի որ մոտիվացված թիմ չունի: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված