23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղերք, մի արեք, սիրուն չի. Իրավունք

համաձայն’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որքան մոտենում են Երեւանի ավագանու ընտրություններն, այնքան ավելի կտրուկ քայլերի են դի­մում: Պարզվում է՝ այսպես ասած, նոր Հայաստանում գործում են այն ձեւերը, ինչից բողոքում էին այսօր իշխանական աթոռներին տեղավորված նախկին ընդ­դիմադիրները: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցներից, մանկապարտեզներից, պոլիկլի­նիկաներից, թաղապետարաններից աշ­խատակիցներին հերթով, շարքով, կար­գով կանչում են քաղաքապետարան եւ ոմանց զգուշացնում, ոմանց էլ՝ աշխատանքը պահպանելու խոստումներ տա­լիս, եթե քվեարկեն «Իմ քայլը» դաշին­քի օգտին:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ թաղապետարաններում եւ քաղաքապետարաններում ՀՀԿ-ին հավատարիմ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի բա­րի կամքով երկար տարիներ աշխատած որոշ դեմքեր այսօր նիկոլականներից ավելի նիկոլական են դարձել ու հանուն աշխատանքը չկորցնելու «գործ են տա­լիս» կոլեգաների վրա, իրար տակ փո­րում ու «Իմ քայլի» իշխանական սրի տակով անցնելով՝ անվերապահ հավա­տարմության երդում տալիս, ճիշտ այն­պես, ինչպես նախկինում արել են իշ­խող ՀՀԿ-ի օրոք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ