23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անելու համար հայտնվել էր ճիշտ տեղում և դրսևորել անհրաժեշտ վճռականություն և համառություն, բայց այժմ իրավիճակ է փոխվել, քանի որ մոտիվացված թիմ չունի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որևէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից:

Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաև այն ժամանակվա իշխանության դժգոհ թևերը:  Դա գուցե ամենակարևոր գործոններից մեկն էր:

Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսևորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն:

Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ:

Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա և չի էլ կանխատեսվում: Եթե չկա, չեն էլ կարող լինել համախոհներ և աջակիցներ, այլ կարող են լինել գործող իշխանության հնարավորությունների սպառողներ, ինչին սխալմամբ թիմ են կոչում:

Չկա ոչ մի թիմ, որովհետև չկա նպատակ ու ժամանակացույց: Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին:

Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր, հատկապես պարոն Տրամաբանության ու տիկին Մտքի հետ «դու»-ով շփվողները, հիասթափված են, քանի-որ որևէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել):

Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ