05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել

Ո՞ ւրէ ուղևորվում մարտնչած ժողովուրդը … Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, և ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել, թե ուր է գնում մի քանի օր սովի ու անորոշ սպասումի մեջ անքուն ապրած ու պայքարած ժողովուրդը… Ահա այն, ինչ ունենք մինչև հիմա՝ 1. Առաջին ապրանքատեսակների թանկացում. 2. Բեմական համեմունքներով լցոնված ձերբակալություններ. 3. 0 լումայի օտարերկրյա […]

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են. Լեւոն Մնացականյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել: Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում  նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված […]

Այո, ես անկախ եմ … Հանրապետության հրապարակի օրվա այցելուները (տեսանյութ/ֆոտո)

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական […]

Արարատ Միրզոյանը ևս Հանրապետության հրապարակում է /տեսանյութ/

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացվում են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է։  Հանրապետության հրապարակը մարդաշատ է: Այստեղ են նաև մի շարք պաշտոնատար անձինք: Հանրապետության հրապարակում […]

Անկախությունը՝ Լիլիթ Մակունցի աչքերով /տեսանյութ/

Հանրապետության հրապարակում տեղի են ունենում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ։ Տոնական միջոցառմանը ներկա է նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:  Լիլիթ Մակունցը Henaran.am-ի հետ զրույցում անկախության մասին իր պատկերացումները կիսելով ասաց. «Անկախությունն ինձ համար առաջին հերթին առնչվում է գիտակցության հետ և միևնույն ժամանակ զուգորդվում է նաև էմոցիաների և հույզերի հետ»:  Անդրադառնալով օրվա՝ «Դու անկախ ես» կարգախոսին՝ […]

Կոչում զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝  հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: 

Վեհափառի ուղերձը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը անկախության տոնի առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի […]

Օդերեւութաբանների կանխատեսումները

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում […]

Այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռ. Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, ընթացող գործընթացները և ընթացիկ իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են: Այն, ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված