05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը գիտակցել է նման քայլի հետեւանքները, Փաշինյանը՝ ո՞չ. Հրապարակ

Չնայած Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ծրագիրը վարչապետի կողմից ներկայացվեց որպես «աջակցություն Հալեպի հայկական համայնքին», սակայն ակնհայտ է, որ այս քայլը ռուսական իշխանություններին ուղղված ռեւերանս է ընդամենը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է մոտ 100 հոգուց կազմված ռազմական մասնագետների՝ բժիշկներ, սակրավորներ, նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկել Սիրիա, եւ դա ներկայացվում է որպես «աննախադեպ համագործակցության օրինակ»: Սակայն թերթը […]

Քաղաքական էլիտան այցելել է «Եռաբլուր»

Բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Անկախության 27–րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դոն Պիպոն ազատ է արձակվել

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և Արթուր Ասատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվել է գրավով։

Մայրաքաղաքում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. Փաստ

Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքա­ղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գոր­ծում 4, 11, 16, 17, 19, , 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթու­ղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրուսվտոբուսային երթուղիները: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների […]

«Թան էլ չէ՝ փրթած մածուն». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Փաշինյանը ակնհայտորեն խառնել էր ամեն ինչ: Ինքն իրեն հռչակել է սահմանադրություն: Երևանի ընտրությունները ընդամենը ՏԻՄ ընտրություններ են  և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ Խորհրդարանը լուծարելու հիմք»,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով մարդիկ քվեարկում են խորհրդարանը լուծարելու օգտին: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ ԱԺ-ն ընտրվել է […]

Նիկոլ ջան, սիրուն չի. Հրապարակ

Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգպանը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին: «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յ. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգեւատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում: Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ […]

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ գնել է ԲՀԿ-ն ու գրանցել ռեկորդ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը  հրապարակել է քարոզարշավի վճարովի եթերաժամանակի գնորդներին՝ ըստ քաղաքական ուժերի: Հրապարակման համաձայն, առաջին տեղում ԲՀԿ-ն է. «Փողը ուժ է… ՀՌՀ մշտադիտարկման (10-17 սեպտեմբեր) արդյունքներով հեռուստատեսության եւ ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե: Սա ռեկորդ է, ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական թե ավագանու ընտրություններ) […]

Սկանդալային բացահայտումներ կլինեն գաղտնալսման գործով. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ’ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված