10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ ներման միջնորդություն

Հավանաբար շատերդ արդեն ծանոթ եք Սիսիանի բնակչի Հասմիկ Սարգսյանի գործին, ով ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված փոքր գումարի գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատրզրկման: Մի քանի օր առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց ընդունել Սարգսյանի վճռաբեկ բողոքը, և շուտով կնոջը պետք է կալանավորեն: Սա մի սարսափելի անարդարություն է թե՛ Հասմիկի, թե՛ նրա երեխաների նկատմամբ, և բացարձակ խայտառակություն […]

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք, այսօր Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կկտրենք։ Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5000, 10 000 կամ 20 000 դրամ, տո թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի, դա բացարձակ արժեք է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիների հորդորեց՝ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ […]

Փոխնախարարը ներողություն է խնդրում

Սիրելի հայրենակիցներ։ ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։ Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող: Ֆեյսբուքյան […]

Քառօրյա պատերազմի մասնակիցները Երեւանի կենտրոնում ճանապարհ են փակել

Քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ այսօր կեսօրից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը ու պահանջում են այդ հարցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ իրենց դեռ չի […]

Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է. ինքը զբաղված է իր գործերով

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից  լրագրողները հետաքրքրվեցին՝ իրենց կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, մասնակցելո՞ւ է նախընտրական քարոզարշավին ինչ-որ ձեւաչափով: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, մեր ներքին խնդիրներին մի խառնվեք: Մենք ունենք նախընտրական շտաբ եւ ցուցակ, ովքեր կան մեր ցուցակում, նրանք կմասնակցեն նախընտրական ընտրարշավին: Այո, Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Երբ որ խոսեք ավելի գլոբալ […]

Ոչ մի երեխա ապահովագրված չէ շաքարային դիաբետից

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կան տիպ 1 դիաբետ ունեցող երեխաներ, եւ աշխարհում այդ երեխաների քանակը տարեկան ավելանում է 3 %-ով: Հայաստանում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա տիպ 1 դիաբետով: Տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա, որոնցից 4-5-ը ունենում են շաքարային դիաբետ: Լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տվյալներ ներկայացրեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա […]

Մշակույթի նախարարությունը մերժել է, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում կազմակերպվի

Մշակույթի նախարարը իրավասություն չունի իր որոշմամբ բալետի մենապարող Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելը թույլատրելու համար: Այս մասին ասել է, Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը: Նա, վկայակոչելով կառավարության 2006 թ. համապատասխան որոշումը, նշեց, որ   հրաժեշտի եւ  թաղման ծիսակատարությունները կազմակերպվում են սահմանված ընթացակակարգով՝ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ: «Վահագն Մարգարյանի […]

Երկրից չեմ կարող կտրվել երբեք, ոչ մի պարագայում. Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, բայց ոչ մշտապես։ «Երկրից չեմ կարող կտրվել երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության բոլոր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն լինել արտերկրում, բայց, երեխեք, սա մեր երկիրն է։ Գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային։ Ես անկեղծ […]

Դաշնակցությունը հակադարձում է Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ կառավարությունն իր խոստումները 100%-ով կատարել է: «Կատարված է այն, որ նախորդ ռեժիմի վերադարձ չկա: Այդքանը կատարված է, դա կարելի է համարել 100%»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, սակայն, որ չի կարելի ասել, որ ժողովրդի համար ավելի բարեկեցիկ կյանքն ապահովված է: Ա.Ռուստամյանի խոսքով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված