04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ ներման միջնորդություն

Հավանաբար շատերդ արդեն ծանոթ եք Սիսիանի բնակչի Հասմիկ Սարգսյանի գործին, ով ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված փոքր գումարի գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատրզրկման: Մի քանի օր առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց ընդունել Սարգսյանի վճռաբեկ բողոքը, և շուտով կնոջը պետք է կալանավորեն: Սա մի սարսափելի անարդարություն է թե՛ Հասմիկի, թե՛ նրա երեխաների նկատմամբ, և բացարձակ խայտառակություն է մեր պետության ու հասարակության համար…

Նրա աչքի առջև երեխաները ուտելու բան չունեն, տառապում են հիվանդություններից, պատկան պետական մարմինները հրաժարվում են օգնություն տրամադրել ու ամեն անգամ աշխատանք խնդրելիս ծաղրում են, նա անգամ գնացել է առողջական իմաստով իրեն հակացուցված աշխատանք անելու, սակայն այնքան է արյունահաոսել, որ այլևս ի վիճակի չէ շարունակելու այդ աշխատանքը: Մի՞թե այդ գողության համար պետք է պատասխան տան Հասմիկ Սարգսյանն ու նրա երեխաները: Մի՞թե պետությունն ու հասարակությունը պարտավոր չեն օգնել նրան՝ դուրս գալու այս ծայրահեղ վիճակից՝ փոխանակ է՛լ ավելի դաժանորեն պատժելու:

ՀՀ Դատարանները նման մարդասիրական վերաբերմունք չցուցաբերեցին, չնայած ունեին դա թույլատրող օրինական հիմքերը: Այժմ միակ և վերջին հույսը մնում է Ներման խնդրագիր ներկայացնելը, և մենք օգնում ենք Հասմիկ Սարգսյանին այդ անել:

Ներման խնդրագրին կարող են կցվել նաև միջնորդություններ, որոնք ավելի ծանրակշիռ կդարձնեն խնդրագիրը: Կից ուղարկում ենք (1) Հասմիկ Սարգսյանի ներման միջնորդությունը՝ գործին տեղեկանալու համար, ինչպես նաև (2) ներման միջնորդության նախագիծ, որը կարող եք ստորագրել՝ Հասմիկին աջակցելու համար:

Խնդիրը չափազանց հրատապ է, այդ իսկ պատճառով խնդրում ենք միջնորդություն ներկայացնելու պատրաստակամություն ունենալու դեպքում այն ստորագրել և մեզ առձեռն փոխանցել մինչև հինգշաբթի՝ 22.11.2018թ-ը, ժամը 18:00-ը: Ներման միջնորդության հատուկ ձևաչափ գոյություն չունի, ուստի մեր ուղարկած նախագծին կարող եք ցանկության դեպքում հավելումներ կատարել:

Հարցերի դեպքում մի վարանեք կապվել մեզ հետ. կարող եք 091-309574 հեռախոսահամարով զանգահարել Արփինե Գալֆայանին: Կանխավ շնորհակալությամբ՝

Անահիտ Սիմոնյան  Աննա Նիկողոսյան Աննա Շահնազարյան Արէ Մարտիրոսյան Արման Ղարիբյան Արփինե Գալֆայան Զառա Հարությունյան Զարուհի Հովհաննիսյան Լալա Ասլիկյան Ստելլա Չանդիրյան Ավետիք Իշխանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ