27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք, այսօր Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կկտրենք։ Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5000, 10 000 կամ 20 000 դրամ, տո թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի, դա բացարձակ արժեք է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա քաղաքացիների հորդորեց՝ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք։

«Դուք ինքներդ որոշեք։ Հայաստանում այլևս չի լինելու այնպես, որ դուք մեկին ընտրեք, ընտրվի ուրիշը», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ