27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մշակույթի նախարարությունը մերժել է, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում կազմակերպվի

Մշակույթի նախարարը իրավասություն չունի իր որոշմամբ բալետի մենապարող Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելը թույլատրելու համար: Այս մասին ասել է, Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը:

Նա, վկայակոչելով կառավարության 2006 թ. համապատասխան որոշումը, նշեց, որ   հրաժեշտի եւ  թաղման ծիսակատարությունները կազմակերպվում են սահմանված ընթացակակարգով՝ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:

«Վահագն Մարգարյանի մտերիմները երեկ երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո են դիմել մեզ եւ ընդամենը մի քանի ժամում հնարավոր չէր կազմակերպել Մարգարյանի վերջին հրաժեշտը»,-ասաց նա:

Ավելի վաղ Մարգարյանի ընկեր Գեղամ Շերոյանը հայտնել էր, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։

Նշենք, որ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21–ին ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 14։00-ին գ. Ապագա, 7-րդ փող. 12 տնից։

Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ