23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Առաջին ձնծաղիկները Բաքվից. հրճված են Փաշինյանի ելույթից

Ադրբեջանական Minval.az պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի փոփոխության մասին ելույթին: Ծավալուն հոդվածի մի հատված վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրության մասին» Փաշինյանի խոսքերին: «Կյանքի իրավունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապես կարող են շփման գծում «թեժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին […]

Հայկ Սարգսյանը հերքում է

ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է տարածված լուրերը, թե «Բիլայն» ընկերության 033 կոդով նոր հեռախոսահամար է նվեր ստացել: «Տարածված լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ։ Նշված անձին անգամ չեմ ճանաչում։ Ցավում եմ, որ ստիպված եմ ամեն անհեթեթության անդրադառնալ և հերքել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Սարգսյանը:  

Ինչքան է Փաշինյանի կախարդական փայտիկի պահպանման ժամկետը

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Եթե կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկության մեջ գտնվողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գրառումը, կհասկանան, թե ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնվազն դատական համակարգում։ Փաշինյանը ամբողջ իշխանությունը բուռը հավաքելու և իր դիկտատը սահմանելու համար սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա, ահաբեկում […]

Միջազգային «փորձագետ» Ռուբեն Կարանզայի եւ անցումային արդարադատության հայրենի ջատագով արդարադատության նախարարի ու տեղակալի մասին

Երեկ մեր հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր փաստեր, որոնք բարձրացնում էին հարցեր անցումային արդարադատության միջազգային փորձագետի անաչառության վերաբերյալ։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր այսօր խորհրդարանում մեր բարձրացրած հարցերը ուղղեցին փորձագետին։ ՈՒ թեեւ նախագահողի թեթեւ ձեռքով Ռուբեն Կարանզան ազատվեց ամենակարեւոր հարցերին պատասխանելու բեռից, սակայն նույնիսկ կիսատ-պռատ պատասխանները արդեն իսկ խոսուն են։ Եվ ուրեմն՝ • Փորձագետը առանց մի […]

Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել

Խորհրդարանական կառավարման երկրներում իշխանության ուղղահայացը կառուցվում է կուսակցության միջոցով։ Իշխող ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է, անգամ ԻՄ ՔԱՅԼԸ ֆրակցիան որոշումներ ընդունելու և քաղաքականություն վարելու գործում անընդունակ է։ Դրա օրինակն է դատարանները շրջափակելու որոշման մասին նրանց տեղյակ չլինելը (դա միանձնյա որոշում է եղել)։ Անգամ որոշ պատգամավորներ հեռուստատեսությունից են իմացել դրա մասին, ինչը արժանապատվություն ունեցող սակավաթիվ […]

Արտակարգ դեպք. Վճռաբեկ դատարանի մոտ ծեծել են դատական դեպարտամենտի պաշտոնյային

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված