06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել

Խորհրդարանական կառավարման երկրներում իշխանության ուղղահայացը կառուցվում է կուսակցության միջոցով։ Իշխող ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է, անգամ ԻՄ ՔԱՅԼԸ ֆրակցիան որոշումներ ընդունելու և քաղաքականություն վարելու գործում անընդունակ է։ Դրա օրինակն է դատարանները շրջափակելու որոշման մասին նրանց տեղյակ չլինելը (դա միանձնյա որոշում է եղել)։ Անգամ որոշ պատգամավորներ հեռուստատեսությունից են իմացել դրա մասին, ինչը արժանապատվություն ունեցող սակավաթիվ պատգամավորներին խոր վիրավորել է։

Դա է պատճառը, որ Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել, իսկ դրա համար պետք է ամեն անգամ գտնել թշնամիներ, ցույց տալ նոր մեղավորներին ու մոբիլիզացնել փողոցը։ Այլ տարբերակ նա չունի։ Նրա համար կորցնել փողոցը նշանակում է կորցնել իշխանությունը։

Այս գործելաոճը շարունակվելու է:

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ