22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միջազգային «փորձագետ» Ռուբեն Կարանզայի եւ անցումային արդարադատության հայրենի ջատագով արդարադատության նախարարի ու տեղակալի մասին

Երեկ մեր հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր փաստեր, որոնք բարձրացնում էին հարցեր անցումային արդարադատության միջազգային փորձագետի անաչառության վերաբերյալ։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր այսօր խորհրդարանում մեր բարձրացրած հարցերը ուղղեցին փորձագետին։ ՈՒ թեեւ նախագահողի թեթեւ ձեռքով Ռուբեն Կարանզան ազատվեց ամենակարեւոր հարցերին պատասխանելու բեռից, սակայն նույնիսկ կիսատ-պռատ պատասխանները արդեն իսկ խոսուն են։ Եվ ուրեմն՝
• Փորձագետը առանց մի վայրկյան վարանելու կարող է պիտակել այս կամ այն պետություն ավտորիտար՝առանց ձեռքի տակ ունենալու հստակ չափանիշներ, 
• Այդպես էլ չիմացանք Հայաստանի եւ օրինակ Քենիայի կամ Գանայի միջեւ կապը,
• Տվեք պարոն Կարանզային երկիր մոլորակի վրա ցանկացած պետություն եւ նա կհիմնավորի, որ այդ երկրում անհրաժեշտ է անցումային արդարադատություն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փորձագետի եւ անցումային արդարադատության վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին։

Հ.Գ.Պետք է արժանին մատուցել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Նրա բնավորության մաս կազմող խուսափողականությունը այսօր նրան փրկեց անցումային արդարադատություն պաշտպանող նախարարի խարանից, սակայն այդ խարանն ընդմիշտ կմնա հարցը զեկուցող արդարադատության նախարարի տեղակալի վրա։

Եթե ես կարող եմ հասկանալ հասուն տարիքի հասած վճարվող փորձագետի ավյունը, ապա ոչ մի կերպ չեմ հասկանա երիտասարդ եւ այս երկրում հետագայում եւս պրոֆեսիոնալ կարիերայի հավակնող երբեմնի խոստումնալից իրավաբանին։ Անկեղծորեն ափսոսում եմ, քանզի Ձեր պատասխանատվությունը թե ամենածանր է եւ թե այդպիսին է լինելու, որովհետեւ գեղեցիկ բառամթերքով, սահուն նախադասություններով, արտաքուստ պրոֆեսիոնալիզմ հիշեցնող ձեւակերպումներով եւ Ձեզ մշտապես բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկրի ապագայի համար անթույլատրելին։

Հիասթափությունս նաեւ այն է, որ բարեփոխումների փոխարեն փոխնախարարը առաջ էր մղում մի ինստիտուտ, որն ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն մեր երկրի քաղաքական, իրավական համակարգին, այլ տնտեսությանը, քանի որ այն բոլոր երկրներում, որտեղ իրականացվել է անցումային արդարադատություն կտրուկ նվազել են ներդրումները մի պարզ պատճառով. ներդրումները պահանջում են կայուն դատաիրավական համակարգ, ոչ թե վեթինգի վախով ապրող դատավորներ։

Հ.Գ. Կարծում եմ` հաջորդիվ նույն կերպ կարելի է հիմնավորել Հայաստանում ժառանգական միապետություն հաստատելու անհրաժեշտությունը եւ դրա գայթակղիչ լինելը։

Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է նախկի ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ