22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԳՆ-ը պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի […]

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով, կարող է մեղադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ. Փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ, նշել է. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետեւյալը՝ – ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետեւաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության […]

Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում կարճ գրառում է հրապարակել, որում ասված է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։ Նշենց, որ այսօր տեղեկություն է տարածվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։

Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:  

Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը. ԱԱԾ տնօրենը հերքում է

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: ԱԱԾ տնօրենն առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, […]

Վեթինգը նվաստացուցիչ չէ, այդ պրոցեսից դատավորները դուրս են գալու ավելի ուժեղ, ավելի վստահ. Կարեն Զադոյան

Վարչապետի առաջարկությունը միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին համակարգային չէ, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նրա խոսքով, եթե վեթինգ, ապա այն պետք է իրականացնել դատական և իրավապահ մարմիններում: «Եթե մենք մտնում ենք վեթինգի տակ, ապա մենք պետք է կարողանանք այդ գնահատումը իրականացնել իրավապահ մարմիններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված