15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Վեթինգը նվաստացուցիչ չէ, այդ պրոցեսից դատավորները դուրս են գալու ավելի ուժեղ, ավելի վստահ. Կարեն Զադոյան

Վարչապետի առաջարկությունը միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին համակարգային չէ, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով, եթե վեթինգ, ապա այն պետք է իրականացնել դատական և իրավապահ մարմիններում:

«Եթե մենք մտնում ենք վեթինգի տակ, ապա մենք պետք է կարողանանք այդ գնահատումը իրականացնել իրավապահ մարմիններում ևս, գոնե` մինիմում», – հավելեց իրավաբանը:

Զադոյանը նկատեց, որ վեթինգն ավելի ընդունելի է, քան լյուստրացիան, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից համարվում է մարդու իրավունքների խախտում: «Այս փուլում ավելի անխոցելի է իրականացնել վեթինգ», – նշեց Զադոյանը:

Նա արձագանքեց տարբեր հայտարարություններին, թե վեթինգը ստորացուցիչ է և ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ վեթինգի իրականացումը նվաստացուցիչ է, հակառակը`մեր դատական օրենսգիրքը պարունակում է դրույթներ, որ հինգ տարին մեկ դատավորները ենթակա են գնահատման, այդ թվում`մասնագիտական: Ասեմ ավելին` նաև հնարավորություն է տալիս, որ դատավորներն իրենք դիմեն տարին մեկ ու գնահատվեն: Սա նշանակում է, որ առաջին հերթին հարկավոր է դատավորներին, որովհետև վեթինգի պրոցեսից իրենք դուրս են գալիս շատ ավելի վստահ, ուժեղ: Վեթինգը տալիս է հնարավորություն բարձրացնել կամ պահել դատավորների բարի համբավը հանրության շրջանում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ