28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին ձնծաղիկները Բաքվից. հրճված են Փաշինյանի ելույթից

Ադրբեջանական Minval.az պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի փոփոխության մասին ելույթին:

Ծավալուն հոդվածի մի հատված վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրության մասին» Փաշինյանի խոսքերին:

«Կյանքի իրավունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապես կարող են շփման գծում «թեժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին չէ, դա կարող է Երևանի համար ավարտվել հերթական կորուստներով: Իսկ Փաշինյանի իշխանությունն անխուսափելիորեն կքանդվի: Սակայն նաև չի բացառվում այլ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը, կարծես, գիտակցում է, որ իր` բանակցությունները երկարաձգելու մարտավարությունը` բազմապատկված ադրբեջանական զավթված հողերի ներքաշմամբ քաղաքացիական պատերազմի վտանգով, արդեն մեծացնում է ադրբեջանական ռազմական գործողության ռիսկը, և նա նախապես դրա մեղքը գցում է ղարաբաղցիների վրա:

Այսպես, թե այնպես, այսօր ակնհայտ է, որ շփման գծում սադրանքների վտանգը մեծ է: Իսկ ՀՀ քաղաքական դաշտում պարզապես չկան ողջամիտ և ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց հետ կարելի է ոչ միայն հանդիպել և ձեռք սեղմել, այլև առաջ տանել բանակցությունները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած շրջադարձի, այդ թվում` կայծակնային գործողության` Լեռնային Ղարաբաղը ազատագրելու համար` և´ լեռնային, և´դաշտային»,- գրված է հոդվածում:

Իսկ ահա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բախտիյար Ալիևը, այդ երկրում լայնածավալ զորավարժությունների ֆոնին խոսել է Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ կրկին մեջտեղ բերելով հարցի լուծման ռազմական ճանապարհը։ Oxu.Az-ի հետ զրույցում նա Հայաստանին «ագրեսոր» է անվանել ու հավելել, թե՝ «պետք է արդեն անմիջական միջամտությամբ վռնդել գրավյալ տարածքներից»։

Ադրբեջանցի օրենսդիրը այս համատեքստում, այսպես ասած, «ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրման» երկու տարբերակ է տեսնում։ Ըստ առաջին տարբերակի՝ «ճնշումներ պետք է գործադրվեն, որը և կստիպի հեռանալ գրավյալ տարածքներից, իսկ զուգահեռ էլ վարել բանակցություններ»։ Ինքնին հասկանալի է, որ խոսքը Ադրբեջանի ներկայիս վարած քաղաքականության մասին է՝ մեկուսացում տարբեր ռեգիոնալ ծրագրերից, սահմանային բլոկադա և այլն։ Երկրորդ տարբերակը արդեն, եթե առաջինը չազդի, ապա ռազմական ճանապարհով հարցի լուծումն է։ Ահա, ինչպես ասում էին, եթե նախկինում առանձնապես մի լավ դրություն չէր՝ հիմա էլ «ադրբեջանական հողերը ուժով են գրավելու»՝ նոր թափ է հասունացավ Հայաստանում վերջին օրերին տիրող ներքաղաքական բարդ իրադրությունում, երբ հայաստանցի-ղարաբաղցի մեղադրանքներ են հնչում, իսկ Արցախին դավաճանական ծրագրերում են մեղադրում:

Մետաքսյա Շալունց

Աղբյուրը՝ Hayeli.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ