Խայտառակություն է, որ այս օրով Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէ. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսներին: Այնտեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը. «Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորին Արցախի անկախության կապակցությամբ: Մենք տոնում ենք 28 տարին: Կարծում եմ՝ սա հարյուրավոր, իսկ եթե 1000 տարի հետ գնանք, մեր ունեցած ամենից մեծ հաղթանակն է»,-նշում է նա: […]





































