Սա բուհի շահառուների նկատմամբ անհավասար ու անարդարացի վերաբերմունք է. Գիտությունների դոկտորն ահազանգում է
Բարձրագույն կրթության և գիտության օրենքի նախագծի մասին առաջարկներ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի կողմից՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին. Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և […]





































