23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆինանսների նախարարը դեմ է առողջության 6 տոկոսանոց հարկին

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը և 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:

Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը: Նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցրել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը եւ շարունակեց.

«Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել:

Իսկ հիմա կստացվի, որ մի կողմից արել են ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ հարկային բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետեւ նույն վարձու աշխատողը եթե դրա փոխարեն լրացուցիչ միջոցներ գեներացներ, կարող է ինքը ներդրումներ կատարել թեկուզ փոքր մասնաբաժիններով: Հիմա կստացվի, որ այդ ներդրումների փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված այս տեսակետը: Դրա համար կարծում ենք՝ դեռ վաղ է այդ որոշման մասին խոսել որպես արդեն կայացված որոշում: Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա հարցը»:

Հարցին, թե իր կարծիքով որն է օպտիմալ շեմը առողջապահական հարկը, Ջանջուղազյանը պատասխանեց.

«Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածվի պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է և դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ