07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

34-ամյա տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը […]

Կառավարությունը լուծարեց «Գյումրու տուն-ինտերնատը»

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության […]

Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը

Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին  նախագիծը:   Ըստ նախագծի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, […]

Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը՝ Հանրային խորհրդի անդամներ

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին նշանակել Հանրային խորհրդի անդամներ։ Որոշման նախագիծը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։    

Խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում […]

Անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը. փոխնախարար

Սեպտեմբեր ամսին մեկ անգամ վերանայել ենք՝ արդյոք հնարավոր էր խուսափել վարկեր վերցնելուց, սակայն իրավիճակը գնահատելուց հետո հասկացել ենք, որ այնուամենայնիվ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։ Դրա համար էլ հարցը բերել ենք խորհրդարան, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «Լավ չի», – նրա ելույթին արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ի պատասխան՝ […]

Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում

Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի:    Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:    Նախագիծը ներկայացնող Պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված