Բազմաթիվ չզեկուցվող հարցեր կառավարության օրակարգում /Ուղիղ/
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար եւ նույն գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան եւ մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված […]
Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]
Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ և ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել ևս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։ Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար։ […]
ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 […]
Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։ Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։ Այսպիսով, վարկերից […]
Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի […]
ՀՀ իշխանություններն առայժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի […]
Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, դեկտեմբերի 12-ին Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական պլանային բուժզննում է անցել Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Նախագահ Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։
























