05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը Ադրբեջանի դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությանը. Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի […]

Արսեն Թորոսյանի արհամարհական, անտակտ տոնն ամեն ինչ ասում էր հանրությանը հուզող հարցերին պատասխանելու իր տրամադրվածության մասին. Մելիք-Շահնազարյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տեսա՞ք։ Բազում հարցերի պատասխանեց նախարարը։ Ավելի ճիշտ՝ ձև արեց, թե պատասխանում է, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Թորոսյանի արհամարհական, անտակտ տոնն ամեն ինչ ասում էր հանրությանը հուզող հարցերին պատասխանելու իր տրամադրվածության մասին։ Եվ ես գիտեմ, թե ինչու է այդպես։ Մեծամիտ է։ Լրագրողներին անգրագետ է համարում, իսկ ինքը՝ […]

«Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Շնորհակալ եմ Սենատի անդամներին եւ մասնավորապես իմ լավ բարեկամ փոխնախագահ Շտյեխին դեռեւս 2015-ին սկիզբ դրած նախաձեռնությունն իրականացնելու համար»:

Շնորհակալ ենք, թավշյա տիրակալ, որ չես ծեծել կամ ծեծել չես տվել ինձ կամ այլ կանանց. Արփինե Հովհաննիսյան

Ցավալի է գիտակցել, որ բարոյալքման ու պառակտման անթույլատրելի կորը վաղուց ենք անցել, ու դրա մեջ Փաշինյանի իշխանության մեղքը չտեսնելը բարոյական, քաղաքական ու տրամաբանական ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախակին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Տաթեւիկ Ռեւազյանի գրառման արձագանքների հետքերով»: Նա, մասնավորապես նշել է. «Ամենանողկալին, սակայն, այն մարդիկ […]

Մավրին պետք է հեռացնել քանի դեռ Մավրը իր գործը չի ավարտել /տեսանյութ/

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել ենք մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունված աղմկահարույց բանաձևի մասին, որը Հայաստանի համար վտանգներ է պարունակում։ -Պարոն Շահնազարյան օրեր առաջ ասացիք, որ միջազգային կարևոր ատյաններում պատրաստվել է նախագիծ, որում առկա է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար շատ վտանգավոր կետ։ Պետք […]

Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

Մայիսի 21-ին Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը: Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին […]

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 270 երեխա, 23 հղի․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ նախարար

ՀՀ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 270 մարդու մոտ, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը։ Երեկվա դրությամբ մինչև 18 տարեկան քաղաքացիների շրջանում  ունենք հաստատված 270 դեպք, որոնցից 2 ունի թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա», – ասաց նա։     Թորոսյանը նշեց, որ […]

Փաշինյանի աջակիցները նրա ինչի՞ն են հավատում, որ ուղտ չի՞․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «էն, որ ասում են՝ վերջին 20 տարում պետության բռնազավթում, երկիրը ֆլան-ֆստան, իրականում վերջին 20 տարիներին՝՝ 1998-2018 Հայաստանի ամենաազատ ու կառուցողական շրջանն է եղել, մինչ այդ՝ 1991-1998 թվերին և 2018֊ից հետո сплошь բռնապետություն։ 2018֊ին հեղափոխությունը մի մասը անում էր արևմտուքի պատվերով, մի մասը աղքատությունից, էն մի մասն էլ՝ որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված