05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վաղվանից ասիմպտոմ դեպքերով պացիենտները չեն հոսպիտալացվի․ նախարար

Ամենայն հավանականությամբ, վաղվանից չեն հոսպիտալացվի այն քաղաքացիները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, բայց նրանք փաստացի բուժման կարիք չեն ունենա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո», – ասաց Թորոսյանը։ […]

Շահարկումներ չե՞ն լինելու. Վարչապետը՝ «Քայլող մարդը» քանդակի մասին

Կառավարությունն ընդունեց որոշում Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանընշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) […]

Գազի գնի շուրջ կրքերը թեժանում են. ՀԾԿՀ-ն քիչ ժամանակ ունի․ 168.am

168.am-ը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։ Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է ներքին սպառման սակագինը բարձրացնել միջին հաշվով 28 դոլարով կամ 11 տոկոսով՝ այսօր գործող 255-ից դարձնելով 283 դոլար։ Հանձնաժողովն առայժմ ուսումնասիրում է հայտը, բայց դրա համար շատ […]

Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր կառավարություն. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկորբլոգում գրել է․ «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»:

Կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք Հայաստանում. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է, մահացածների թիվը՝ 70 :  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2581, փաստացի բուժվողներինը՝ 2928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45822 քաղաքացի: Մայիսի […]

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. իրավիճակը շատ ավելի լուրջ է. Վարչապետ

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, արձանագրվել է 70 մահ», – ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս՝ նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ «Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու […]

Պետության փոխհատուցած գումարը հետ է գանձվում. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ում եւ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի եւ էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։ Ի դեպ, […]

ԱԺ-ում ծեծկռտուքի հարցը հասել է ԵԽԽՎ․ «Հրապարակ»

«Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։ Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով […]

ՀՀ-ՌԴ մշուշոտ հարաբերություններ․ խնդիրները միայն «աշխատանքային» չեն. «Փաստ»

«Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված