Շնորհակալ ենք, թավշյա տիրակալ, որ չես ծեծել կամ ծեծել չես տվել ինձ կամ այլ կանանց. Արփինե Հովհաննիսյան
Ցավալի է գիտակցել, որ բարոյալքման ու պառակտման անթույլատրելի կորը վաղուց ենք անցել, ու դրա մեջ Փաշինյանի իշխանության մեղքը չտեսնելը բարոյական, քաղաքական ու տրամաբանական ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախակին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Տաթեւիկ Ռեւազյանի գրառման արձագանքների հետքերով»:
Նա, մասնավորապես նշել է. «Ամենանողկալին, սակայն, այն մարդիկ են, որ օրինակ, Անժելայի մասին գրառմանը մեկ օրվա տարբերությամբ չեն արձագանքել, բայց Տաթեւիկի մասով գրում են։ Կամ հավանում են եւ՜ իմ գրածը, եւ՜ իմ դեմ գրածը։
Պակաս նողկալի չեն նաեւ այն առանձնյակները, որ, օրինակ, իմ գրառումը համարում են երեսպաշտություն, բայց իրենց պաշտելի առաջնորդի ղեկավարությամբ կես բառ անգամ չեն ասել, երբ անսուրբ զանգվածը (այդ թվում՝ կանայք) մեր բակում բարձրախոսով վիրավորական բառապաշարով մայրիկիս ասում էին` ավելի լավ կլիներ, որ ինձ չունենար, կամ սորոսական «տղամարդիկ» լկտի բառապաշար էին թույլ տալիս, որից անգամ դեսպաններն էին ապշել։
Հիմա դուք ազնիվ սկզբունքայինն եք, հա՞։ Հավատացնում եմ ձեզ՝ այս խնդիրը լուծելու բարոյական ու մարդկային ներուժ ես և ինձ նման մտածողները ավելի շատ ունեն, քան դուք, քան որեւէ լուռ իշխանական, քան որեւէ միջազգային կառույց։
Հ.Գ. Անուղեղ ֆեյքերին հետ քաշեք՝ ձեզ են խայտառակում, չնայած՝ էլ ո՞ւր։ Թե բա՝ Նիկոլին փառաբանեք, որ բակում եկել միայն վիրավորել են։
Շնորհակալ ենք, թավշյա տիրակալ, որ չես ծեծել կամ ծեծել չես տվել ինձ կամ այլ կանանց՝ կողքիդ ու այլ տեղերում գտնվող խոշոր սեփականատերերիդ ունեցվածքի եւ մենաշնորհների համար»: