05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մելիք-Շահնազարյան. Արտակարգ դրությունն անհրաժեշտ է ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը զսպելու համար

Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչու՞ էր պետք պահպանել արտակարգ դրություն, երբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Որպեսզի հնարավոր լինի զսպել ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։ Որ մարդիկ լռեն, չբողոքեն, ցույցեր չանեն, անգամ չաջակցեն շատ կասկածելի պատրվակով քրեական ոստիկանություն կանչվող իրենց գործընկերներին։ […]

ՀՀԿ-ակաները, փաստաբանները, քաղաքացիները Ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ, ուր տարել են «Ադեկվադի» անդամներին

ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքվել են «Ադեկվադ» միաբանության անդամները, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության 17 անդամները՝ Ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության։     […]

«Նիկոլի ընտանիքը հիմա թիրախավորված է․․․Այո, թիրախավորված է, բայց , գործում է հայտնի ժողովրդական խոսքը՝ քո սրած բիզը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի դիտարկում երեկվա լրահոսից եւ գրառումներից Առաջին հերթին՝ Տաթեւիկ Ռեւազյանին սրտանց եւ սիրով շնորհավորում եմ առաջնեկի ծննդյան կապակցությամբ, մայրանալը հրաշք է, որ ամեն մեկին չի տրվում, ապրի Տաթեւիկը։ Ինչպես մենք ենք օրհում՝ թող երջանիկ բալիկ մեծանա, հորով-մորով մեծանա։ Հաջորդը՝ մերժում եւ դատապարտում եմ […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։    

Ռեստորանային ոլորտի աշխատողները պարետատան հետ քննարկումներ կունենան. Ակցիան ավարտվեց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ռեստորանային ոլորտի աշխատողները հինգ հոգուց կազմված խումբ կձևավորեն ու պարետատան հետ քննարկումներ կունենան։ «Քննարկումներն ավելի տեղին է, որ պարետատան համապատասխան մարդկանց հետ ընթանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանդիսավար Վարդան Խաչատրյանը։ Այսօրվա ակցիան կդադարեցնեն մինչև պարետատան հետ հաջորդ քննարկումը։

Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել. Անդրանիկ Թեւանյան

Մենք պետք է հասնենք նոր որակի իշխանության ու առաջնորդության։ Հասնենք ոչ թե հրաժարական պահանջելով, այլ հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով փոփոխություն պարտադրելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ինչու է աղմկում Փաշինյանը եւ ինչ է պետք անել Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքը բավական նյարդային էր։ Դժվար է ասել, թե […]

Վրաստանում այլևս արտակարգ դրության և պարետային ժամի անհրաժեշտություն չկա. Գախարիա

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Նա նաև քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին և մասնագետների հանձնարարականներին հետևել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո: «Մենք պետք է հասկանանք, որ մեր […]

Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվածների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը եւ ազատությունից զրկում իրենց ընդդիմախոսներին՝ իբրեւ թե բողոքի ակցիա իրականացնելու համար։ «Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն ազատությունից զրկվածների մոտ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված