05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման […]

Կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել. Դիմավորելու կարիք չկա

Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Այս առնչությամբբ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ […]

Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները. Էլինար Վարդանյան

Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր։ Դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։  Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները   Ուղիղ մեկ տարի առաջ այս […]

«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում». Դերասաններն ու հանդիսավարներն ակցիա են անում կառավարության դիմաց (Տեսանյութ)

Մայիսի 20-ին ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները, երգիչ-երաժիշտներն ու հանդիսավարները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են թույլատրել նաև իրենց ոլորտի գործունեությունը: Հիշեցնենք, որ Ոստիկանությունը ակցիային նախորդող հաղորդագրություն էր տարածել և կոչ արել չխախտել արտակարգ դրության կանոնները, հակառակ դեպքում կառաջանան իրավական հետևանքներ: Ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ եթերով:  

Իշխանության կազմակերպած հերթական կրկեսային ներկայացումն էր. Արթուր Դանիելյանը՝ իրեն և ընկերներին բերման ենթարկելու մասին

Տեղի ունեցող պրոցեսը իշխանության կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ում իր ընկերների հետ ավելի վաղ բերման էին ենթարկել և քիչ անց ազատ արձակել: «Ինչպես հասկացա՝ իշխանությունը հանրության վրա է դրել վարչապետի ուղտ լինելն ապացուցելու բեռը: Մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, որը […]

Կառավարության դիմացից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին. Պատգամավորներ են ժամանել

Արդեն տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Մինչ պարետատունը ընդունել էր նրացից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։ «Մեր պահանջները չի կատարվում, սոցիալական հեռավորություն չեն պահում։ Ոստիկանը հինգ հարյուր անգամ չի ասելու», – ասաց ոստիկանության աշխատողը։ Այս պահին կառավարության դիմաց են եկել ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը։

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես մեղադրյալ, ինչը ենթադրում է, որ կա նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նրա փոխանցմամբ՝ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգարվելու մասին որոշմանը դեռևս չի ծանոթացել, ուստի՝ հայտնի չէ, թե ինչ հոդվածի հատկանիշներով է որպես մեղադրյալ ներգրավվել Ռուբեն Հայրապետյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված