«Նիկոլի ընտանիքը հիմա թիրախավորված է․․․Այո, թիրախավորված է, բայց , գործում է հայտնի ժողովրդական խոսքը՝ քո սրած բիզը». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի դիտարկում երեկվա լրահոսից եւ գրառումներից
Առաջին հերթին՝ Տաթեւիկ Ռեւազյանին սրտանց եւ սիրով շնորհավորում եմ առաջնեկի ծննդյան կապակցությամբ, մայրանալը հրաշք է, որ ամեն մեկին չի տրվում, ապրի Տաթեւիկը։ Ինչպես մենք ենք օրհում՝ թող երջանիկ բալիկ մեծանա, հորով-մորով մեծանա։
Հաջորդը՝ մերժում եւ դատապարտում եմ բոլոր հիմար գրառումները, չարության եւ ատելության այն խոսքերը, որ գրում են տարբեր օգտատերեր, մի արեք, պարզապես մի արեք,նախ, չի կարելի երեխաներին եւ մայրերին թիրախավորել, եւ, երկրորդը՝ մտածեք ձեր հոգիների մասին, ինչպես հայրս է ասում՝ հոգի ունեք տալու եւ երբ կգա օրը, ձեր հոգիները դժոխքում կհայտնվեն հենց միայն այդ չար եւ նողկալի գրառումների պատճառով։
Հաջորդը՝ պարզապես թարմացնելով ոմանց հիշողությունը․երկու տարի առաջ նողկալի եւ արգահատելի բառակույտերով ինձ, իմ երեխաներին, իմ ընկերներին, նրանց երեխաներին եւ ընտանիքներին էին թիրախավորված եւ երբ ես ԱԺ-ում, ուղիղ տեքստով Նիկոլից պահանջեցի միայն մեկ խոսքով վերջ տալ այդ արհավիրքին, /այո, չեմ չափազանցնում, դա արհավիրք էր կհասկանա նա, ով անցավ դրա միջով, իսկ նրանք իմ ընկերներն են,/ ուրեմն, երբ կոնկրետ ասացի՝ մեկ խոսքդ բավարար է, որ սա կասեցվի, ցինիկ իր ժպիտով մի այնպիսի պատասխան տվեց, որ ցայսօր սրտխառնոց ունեմ․․․Սրա մասին շատ եմ գրել եւ խոսել եւ գրելու ու խոսելու եմ այնքան, մինչեւ այս ներմուծված, միտումնավոր ներդրված ատելության խոսքը իսպառ չվերանա։
Ուրեմն՝ ամփոփեմ՝ որեւէ մեկը չփորձի թիրախավորել նորածին մանկանը եւ նրա մայրիկին, ամոթ է, եղկելի եւ անընդունելի․․․Որեւէ մեկը չփորձի ասել, , թե էն ժամանակ Նիկոլը կապ չուներ, ուներ եւ ունի ցայսօր․․Որեւէ մեկը չասի, թե Նիկոլի ընտանիքը հիմա թիրախավորված է․․․Այո, թիրախավորված է, բայց , գործում է հայտնի ժողովրդական խոսքը՝ քո սրած բիզը․․․․մնացածը գիտեք․․․
Վերջում՝ մի պատկեր ներկայացնեմ․․Մի մարդ է լինում, նա շարունակ իր շրջապատին, ընկերներին հետեւից խփում է, վատություն անում, վարկաբեկում, վնասում, բայց՝ երեսից ժպտում է։ Իրեն թվում է, ոչ ոք չի տեսնում իր երկերեսնիությունը եւ չարությունը, բայց, մոռանում է այդ մարդը, որ ԱՍՏՎԱԾ վերեւից է նայում աշխարհին եւ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ․․․Ամեն-ամեն ինչ․․․
Դուխով, սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա»: