23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

5 դրամ արժեցող դիմակները վաճառվում են 200 դրամով․ ու՞ր են գնում միլիարդները. Politik.am

Politik.am-ը գրում է. Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական տուգանքներ: Օրերս հայտնի դարձավ, որ արտակարգ դրության  երկարաձգումից հետո դիմակներ կրելը լինելու է պարտադիր։

Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ խստիվ հետեւելու են արտակարգ դրության կանոնների պահպանմանը: Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե որքա՞ն է լինելու դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը՝ նա ասաց, որ թեպետ ճշգրիտ չի հիշում, սակայն այն սկսվում է 100 հազար դրամից:

Այս որոշումը շատերին հիշեցրել է 90 -ականների կեսերը, երբ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկը մեքենանրի համար նախատեսված կրակմարիչներ էր բերել և երբ խմբաքանը չէր վաճառվել, օրենքով մեքենաներում կրակմարիչների առկայությունը դարձրեցին պարտադիր, որպեսզի նախարարի մտերիմի բիզնեսը վնասներ չկրի։ Հիմա էլ տպավորություն է, որ իշխանությունները կոնկրետ անձանց բինզեսի շահերի համար են այս ոչ  արդյունավետ որոշումը կացրել։

Փետրվար ամսին նախարար Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կազմակերպվելու է դիմակների արտադրություն։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ արտադրության կազմակերպիչը գործարար Սամվել Ալեքսանյանն է։ 

Ի դեպ տեղեկություներ կան նաև, որ Հայաստան դիմակներ է ներկրել նաև վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը։ Ըստ մեր տեղեկությունների առաջին անգամ հիմնադրամը ներկրել է 280 հազար հատ սովորական, 60 հազար հատ բժշկական դիմակ, երկրորդ անգամ 24 հազար հատ բժշկական դիմակ։ Նոր ներկրումներ ևս սպասվում են։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» հիմնադրամի հետ պազրելու համար, թե ինչ նպատակով են ներկրում  դիմակներ և արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար։ Հույս ունենքն, որ հիմնադրամը մեր հրապարակումից հետո հանրությանը մանրամասներ կներկայացնի։

Վարչապետ Փաշինյանի պատգամավոր եղբորորդին՝ Սիփան Փաշինյանն էլ գրառումներ է անում կարի նոր արտադրամասերի գործարկման մասին, որոնք ըստ մամուլի հրապարակումների զբաղվելու են նաև դիմակների արտարդրությամբ։

Մամուլում եղան նաև հրապարակումներ այն մասին, որ այդ դիմակները Չինաստանից գնվում են 5 դրամով և Հայաստանում վաճառվում  200 դրամով։ Այսինքն ներկրողներին ապահովում են միլիարդների հասնող եկամուտ։

Այս մտահոգություններին և հարցարդումներին իշխանությունները չեն արձագանքում, ավելին օրերս վարչապետ Փաշինյանն ասաց, որ չեն էլ արձագանքելու։ Վարչապետը հայտարարեց, որ ով հավատում է՝ թող հավատա։

Իսկ հարցը շարունակում է օդում կախված մնալ՝ ու՞ր են գնում դիմակների վաճառքից եկող միլիարդները, արդյո՞ք դրանք կապ ունեն իշխանական ընտանիքի հետ, թե՞ դրանք զուտ ենթադրություններ են։ Մենք իհարկե պնդում չենք անում, որ Փաշինյանների ընտանիքը «փայ» ունի այս պատմությունից, բայց առկա լուրերը մեզ առնվազն նման հարցեր հնչեցնելու իրավունք վերապահում են, որոնց պարտավոր են պատասխանել իշխանությունները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ