06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սոցիալական պատասխանատվության ասպետները․․․․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո հյուրասիրություն է տեղի ունեցել, որի լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել համացանցում՝ արժանանալով քննադատությունների։ Լուսանկարներից երևում է, որ խնջույքին չեն պահպանվել կանխարգելման կանոնները՝ չեն պահպանել սոցիալական հեռավորություն, չեն կրել դիմակ և ձեռնոցներ:

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը թեմայով գրել է․

«Սոցիալական պատասխանատվության ասպետները․․․․

Ու սրանք հետո կանգնում են, թե բա ժողովուրդը անլուրջ ա վերաբերվում կորոնավիրուսին»։

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը թեմայի առնչությամբ գրել է․

«Նիկոլն այսօր ասում էր, որ ժողովուրդը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ճիշտ էր ասում։ Այդ ասելուց հետո գնաց Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։

Ու որ նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել, որովհետև հասկանում ես, որ մեկը հենց Նիկոլը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Իր կինն էլ չի գիտակցում։ Իրենց պահակազորն էլ։ Եւ իրենց շրջապատող մարդիկ էլ չեն հասկանում։

Սոցիալական դիստանցիան չի պահպանվում, դիմակները մեկ հագնում են, մե՛կ հանում, Արարատ Միրզոյանը ձեռքը դրել է բերանին, և այլն, և այլն, և այլն։ Դուք ինչպե՞ս եք խոսում ժողովրդի «անհատական պատասխանատվությունից», եթե ինքներդ մեկ գրամի պատասխանատվություն չունեք նույնիսկ ձեր անձնական անվտանգության հարցերում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ