17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն կենտրոնանում է բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու վրա. դեսպան

Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։

«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը», – ասաց դեսպանը։

Լին Թրեյսին կարևորեց գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումների շարունական լինելը, դրանցում կողմերի ներգրավումն օնլայն ձևաչափով․

«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի», – ասաց նա։

Դեսպանն ընդգծեց՝ ԱՄՆ-ն հպարտ է ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու համար։

«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել», – ասաց նա՝ ավելացնելով․

«Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», – ասաց դեսպանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ