14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրար վրա են գցում. հաշմանդամ օդաչուները հերթով մահանում են /վիդեո/

«Պայքարում ենք, որ Հայաստանում օրենքները գործի: Արդեն քանի տարի պայքարում ենք, որ մեր նպաստները տան, սակայն իրար վրա են գցում: Քանի որ քյասիբ երկիրա, պահանջում ենք մեր հաշվները սառացնեն ու հին պարտքերը տան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը: Նախկին օդաչուները նշում են, որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ժամանակ ու […]

Օձը տուն էր մտել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզ Արփի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Թուրքիայում խաղաղ բնակիչների վրա արկեր են նետվում

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած  քաղաքացու խոսքերին, գրում է  Ermenihaber.am-ը: Շըրնաքի բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Ազադ Քարագյոզը սեպտեմբերի 10-11-ի գիշերը երկու երեխաների և հղի կնոջ հետ թաքուն փախել է Ջիզրեյից: Նշելով, որ […]

Կամ-կամ. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար»,-այս հայտարարությամբ այսօր «Ո՛չ»-ի ճակատի համաժողովում հանդես եկավ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի համար: Հերիք չէ, որ ընտրությունների կեղծումով, թալանով ռեժիմը յուրացրել է իշխանությունը, այսօր ցանկանում են այդ յուրացում ամրապնդել սահմանադրորեն:  Ինչպես միշտ նման ճակատագրական պահեին գոյություն ունի […]

25 ամյա Նշանը թմրանյութը պատրաստել էր ներարկման համար

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին եւ 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին: Զննությամբ կիսակառույց շինությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` 200 մլ յուրահատուկ հոտով դեղնավուն […]

«Ոչ»-ի ճակատի համաժողովը մեկնարկեց

Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում այսօր  մեկնարկել է Սահմանադրական փոփոխություններին դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովը: Համաժողովին  մասնակցում են «Ժառանգություն», ՀԱԿ եւ ԱԻՄ կուսակցությունների ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, «Ոտքի Հայաստան», «Չեք անցկացնի» նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԿ անդամներ եւ քաղաքագետներ: Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում ստորագրվելու է միասնական ճակատի ձեւավորման մասին համաձայնագիր:

Զանգվածային թունավորումների պատճառը

«Սննդամթերքի անվտանգության հետ կապված մեր երկրում մեծ խնդիր կա, որի մասին հուշում են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանը հիշեցրեց, որ  մեկ ամիս առաջ, ճամբարում՝ երեխաների մասսայական թունավորում գրանցվեց , ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն: «Սննդի անվտանգության […]

Մանկամիտ դեմագոգիա է…

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքի հանրագրում գրառել է. «Արդար լինելու համար հնարավոր չէ չասել, որ ոստիկաններն այս անգամ ավելի լավ դաս էին քաղել իրենց հունիսյան գործողություններից, քան 7 դրամի համար պայքարի ելած որևէ կերպ չքաղաքականացվող երիտասարդները: Մտնել Բաղրամյան պողոտա, փակել այն, և խրորխտ-խրոխտ հայտարարել, որ դա քաղաքականացված չէ, առնվազն մանկամիտ դեմագոգիա է…Ցտեսություն, տղերք…»,-գրել է Նորիկյանը:

Վարկ ուզող չկա.Հայկական ժամանակ

Այս տարվա օգոստոսի ընթացքում մեր բանկերի կողմից բիզնեսին և քաղաքացիներին տրամադրված վարկերի ծավալւը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Վարկերի նվազումն արդեն միտում է դառնում: Մի կողմից վարկերը ձեռնտու չեն բիզնեսի համար, քանի որ դրանց տոկոսադրույքն է բարձրացել, մյուս կողմից՝ բանկերը դարձել են ավելի զգուշավոր: Ցանկացած պարագայում վարկերի ծավալների նվազումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված