Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները
Այսօր Հայաստանում մեկնարել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն» անունը կրող զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղված հատուկ օպերացիաների մշակումն ու իրագործումը: Զորավարժություններին կմասնակցեն զինված ստորաբաժանումներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղզստանի և Տաջիկստանից: Զորավարժություններին ներկա են նաև Կարմիր Խաչի, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:





































