13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր Սահմանադրությամբ այս դեպքերում արգելվում է ամուսնանալ

Henaran.am-ը երեկ անդրադարձել էր, թե ինչպես է ամուսնանալու իրավունքն ամրագրված գործող Սահմանադրության մեջ և Սահմանադրության փոփոխությունների փաթեթում : Նշել էինք, որ նախագիծը դնում է որոշ սահմանափակումներ, որոնք գործող Սահմանադրության մեջ չկան: Խոսքը գնում է հոդված 34-ի 3 կետին, որի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Henaran.am-ը պարզել է այն […]

Սնկային թունավորումներ

Սնկային թունավորման 2 դեպք  է  արձանագրվել ՝ 2 տուժածով: Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել  են «Մուրացան» հիվանդանոցային համալիր:  Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նշենք, որ սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ […]

Վարչապետը «Մերկուրի» մրցանակներ է հանձնել տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված ընկերություններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ավանդական մրցանակաբաշխությանը: «Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից: Կառավարության ղեկավարը «Մերկուրի» մրցանակ է հանձնել 5 անվանակարգում լավագույնը ճանաչված ընկերությունների ղեկավարներին՝ «Շարժական կապի առաջատար օպերատոր» անվանակարգում՝ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Լավագույն վճարային […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» կենտրոնի բժիշկներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետներից կազմված խմբին, ովքեր իրենց առաքելության շրջանակներում այս օրերին բժշկական օգնություն են տրամադրում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությանը, նաև իրենց հմտություններով կիսվում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Առաքելությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության և «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի հետ ՀՀ առողջապահության […]

Հերթը հասավ դեսպանատներին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ իրենք դիմել են օտարերկրյա դեսպանություններին` տեղեկացնելով «ՙՆոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ բռնություններ կիրառելու վարչախմբի սպառնալիքների մասին: Մանրամասները` տեսանյութում.

Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը գոհ է ԼՂ-ում իրականացվող աշխատանքներից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեին, ով Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Նախագահի, մեր երկրում արձանագրվել է որոշակի […]

Մեկնարկել է «Գթության խոհանոց»-ը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանում Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոն՝ «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացմանը։ «Գթության խոհանոց»-ը ծրագիր է, որի շնորհիվ Երևանի մի շարք վարչական շրջանների շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացիներ օրական մեկ անգամ տաք […]

Ինչի՞ պիտի նման քայլի գնար

«Ես տեղյակ չեմ, թե  ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին պարտություններին: Նա նշեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը: Լրագրողների դիտարկմանը՝ եթե նախարարը տեղյակ չի, ապա ո՞վ պետք է տեղյակ լինի՝Ղազարյանը արձագանքեց. «Սպորտի […]

Հարկային օրնքները փոփոխության կենթարկվեն

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային  նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Օրենսդրական նախաձեռնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված