05 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սնկային թունավորումներ

Սնկային թունավորման 2 դեպք  է  արձանագրվել ՝ 2 տուժածով: Արագածոտնի մարզի Օհանավան և Օշական գյուղերում թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել  են «Մուրացան» հիվանդանոցային համալիր:  Ներկայումս նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Նշենք, որ սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սունկ ուտելուց հետո 1.5-2 ժամ անց: Նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում,ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է  սնկային թունավորումից խուսափելու համար`

Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ:

Չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սունկ, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:

Սննդում չօգտագործել հում սունկ։

Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է լինի տեսակավորված։

Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել:

Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ