Շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի զարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների վերաբերյալ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է […]