Արքայազն եմ, ինչ կուզեմ, կանեմ․ ձերբակալվել է՝ 2 տոննա թմրանյութ ինքնաթիռ անցկացնելու համար

Լիբանանի անվտանգության ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին, ում մոտ 2 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։ Արքայազնը փորձում էր թմրանյութը անցկացնել մասնավոր ինքնաթիռ, որով վերադառնալու էր տուն։ Արքայազնը ոստիկաններին ասել է․ «Արքայազն եմ, ինչ ուզեմ, կանեմ»։