24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ»  ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա): Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ […]

Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` […]

Կատալոնիայում անկախության գործընթաց կսկսվի

Կատալոնիայի խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընդունել է բանաձեւ, որով կառավարման հանրապետական ձեւով անկախ պետության ստեղծման գործընթաց կսկսվի, գրում է РИА Новости-ն։ Բանաձեւի օգտին քվեարկել է պատգամավորների մեծ մասը։ «Անկախության ձեռքբերման գործընթացը» ենթադրում է ձեւավորել կառավարություն, պետական այլ կառույցներ եւ մշակել Սահմանադրություն: Նոր Սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը, Իսպանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների հաշվարկներով, կպահանջի […]

76-ամյա հայ կինը հայտնվել է Ադրբեջանի տարածքում

Նոյեմբերի 8-ին անհետացած Կոթիի 76-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝  հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը: Տարեց […]

1836 տանիք է վերանորոգվել

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել  կատարվող աշխատանքների որակը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով […]

Մոսկվայում դեպի Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս է կանգնեցվել

Մոսկվայում ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունն ու Ավտոմեքենաների ճանապարհային վերահսկման մայրաքաղաքային պետական վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս, գրում է gazeta.ru-ն։ «Այժմ «Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ընկերությանը մինչև 150.000 ռուբլի տուգանք է սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ  «Վագտրանսը» ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում, հետեւաբար՝ […]

«Արժանանալու եմ նույն ճակատագրին, ինչ Սողոմոն Քոչարյանը … ». ևս մի ցմահ է մահացել

Ցմահ ազատազրկման դատապարտվածները նորից ահազանգում են: Այս անգամ նրանք պահանջում են, որպեսզի իրենց ընկերներից ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանին վաղաժամկետ ազատեն: Ընկերները չեն ցանկանում, որ նա էլ նույն ճակաատագրին արժանանա, ինչ Սողոմոն Քոչարյանը: Տեղեկացնենք, Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ […]

Արձանագրվել է  բացօթյա ապօրինի առևտրի  կազմակերպման 4 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  գույքագրել և խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Այս մասով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված