06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արժանանալու եմ նույն ճակատագրին, ինչ Սողոմոն Քոչարյանը … ». ևս մի ցմահ է մահացել

Ցմահ ազատազրկման դատապարտվածները նորից ահազանգում են: Այս անգամ նրանք պահանջում են, որպեսզի իրենց ընկերներից ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանին վաղաժամկետ ազատեն: Ընկերները չեն ցանկանում, որ նա էլ նույն ճակաատագրին արժանանա, ինչ Սողոմոն Քոչարյանը: Տեղեկացնենք, Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ:

Դատապարտյալների հիվանդանոցից ահազանգած, 23-րդ տարին բանտում գտնվող ցմահ բանտարկյալ, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանը մեզ տեղեկացրեց, որ  առողջական վիճակը վատացել է և այլևս միայնակ չի կարող իր կարիքները հոգալ: Մարուքյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է հոդերի ընդհանուր սուր բորբոքումով:

«Ոսկրային համակարգս ամբողջովին փոփոխության է ենթարկվել, ինքնուրույն տեղաշարժվել չեմ կարողանում, ինձ հատուկ խնամք է հարկավոր: Այստեղ անտերության եմ մատնված: Նստատեղերիս ոսկրերը մաշվում են, այդ հատվածի բորբոքումը 4-րդ աստիճանի է, իսկ ծնկներինս` 3-րդ աստիճանի»,-Henaran.am-ին պատմեց Վահագնը:

Նրա խոսքով` երեք ամիս առաջ են դիմել վաղաժամկետ ազատման համար, սակայն մերժել են: Վաղը նորից պետք է դիմեն. « Կամ պետք է ազատ արձակեն, կամ պետք է վիրահատեն: Վիրահատության համար 10 հազար դոլար են պահանջում,ես այդքան գումար չունեմ: Գիտեմ, որ շուտով արժանանալու եմ նույն ճակատագրին, ինչ Սողոմոն Քոչարյանը :

Գոնե այս անգամ չմերժեն: Ազատ արձակեն կյանքիս վերջին տարիները  ընտանիքիս կողքին լինեմ, միայնակ այլևս չեմ կարողանում տեղաշարժվել»,-ասաց ցմահ դատապարտյալը: Հույս ունեմ, որ դանակը ոսկորին չի հասնի, ինչ որ ձև կգտնեն, որ ազատության մեջ հայտնվեմ »:

Ի դեպ, Վահագն Մարուքյանը մեզ ասաց, որ բացի Սողոմոն Քոչարյանից մահացել է  ցմահ դատապարտյալ Կարեն Բոյաջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ