24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նոր տվյալներ` տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից  հետո Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեևսկի  բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից բուժումը կշարունակի  ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Տուլայից հիվանդի […]

Մահացել է Սողոմոն Քոչարյանը

Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը, ով 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված արձակվեց։ Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, Սողոմոն […]

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվել է Հայաստան

Նախօրեին Հայաստան է տեղափոխվել Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 68-ամյա  Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունը։ Աճյունը հարազատներին կհանձնվի այսօր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  ՏԿ ԱԻՆ-ը, Նոյեմբերի 7-ին, ժամը 11.36-ին Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 1947 թ. ծնված Հռիփսիմե Գուրգենի Սերիկոնյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժնում (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք), տեղական ժամանակով ժամը […]

Հրեշտակներն արթնացնում են

Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»: «Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: […]

Քարաթափման հետևանքով երկկողմանի փակվել է միջպետական ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի (Մ17) 41-րդ կմ-ում նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 400 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա և ամբողջությամբ փակել այն: Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները համապատասխան մեխանիզմներն ու հատուկ տեխնիկան մոտեցնում են փլուզման հատվածին, սակայն եղանակային […]

Խոստովանում եմ, որ Ավետարանի սրբությունը սրտիս հետ խոսող փաստարկ է. Մեծերը՝ Աստծո մասին

«Խոստովանում եմ, որ Ավետարանի սրբությունը սրտիս հետ խոսող փաստարկ է: Աստվածաշնչի խոսքերը զարմացնում են ինձ: Նայեք փիլիսոփաների գրքերին՝ իրենց ներհատուկ ողջ փայլով հանդերձ որքա՜ն չնչին են ու աննշան՝ Սուրբ Գրքի համեմատ: Հնարավո՞ր է արդյոք, որ այդքան վեհացնող և միաժամանակ այդքան պարզ Գիրքը մարդկային ձեռքի գործ լինի: Հնարավո՞ր է արդյոք, որ Նա, ում մասին պատմում է […]

91-ամյա տատի սպանության մեջ կասկածվում է 28-ամյա թոռը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 05-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել, որ […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 700 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ ՊԲ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված