24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը: Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի  գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի […]

ԵԽ-ն միշտ էլ նման վերաբերմունք է ցուցաբերում. Լ. Ալավերդյան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Բռնությունների աճը «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի նախագծի մասին (ընդունված  ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից) բանախոսությամբ հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հացով փորձագետ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի խորհուրդը նման վերաբերմունք է դրսևորում և […]

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ […]

Երիտասարդներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել /վիդեո/

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում՝ ուսանողական խմբերի համառուսաստանյան հավաքի միջոցառման շրջանակում, մի քանի հազար ուսանողներ իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, գրում է korrespondent.net-ը։ Երիտասարդներն իրենց ձեռքում սպիտակ թղթեր են պահել ու այնպես են շարվել, որ վերևից նայելիս պատկերվել է Պուտինի դիմանկարը։ Ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ՝ Չելյաբինսկի ուսանողներն ու կամավոր […]

Ինչպիսի՞ն կլինի եղանակը հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Տուլայի վթարի ուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա

Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա` հետագա բուժման նպատակով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից: , Տուժածներից մեկը Մոսկվա է տեղափոխվել ՌԴ-ի Ուզլովսկայայի բժշկական կենտրոնից, իսկ մյուս տուժածն էլ բուժում էր ստանում Տուլայի քաղաքային հիվանդանոցում:

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստին։ Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար […]

«Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել». Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված