28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 253 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 223-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 […]

Խորհրդարանում պատգամավորը շշով խփել է կին պատգամավորի գլխին /վիդեո/

Ուկրաինայի Գերագույն Ռադայում հերթական միջադեպն է գրանցվել։ Երկու պատգամավորների վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Անդրեյ Տետերուկը շշով հարվածել է կոլեգայի՝ «Բատկիվշչինա» խմբակցության կին պատգամավոր Ալեքսանդրա Կուժելի գլխին, հայտնում է НТВ.Ru-ն։ Կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ուղեղի ցնցում է եղել։ Միջադեպի մասին մեկնաբանություններ առայժմ ոչ ոք չի անում։

«Բուժօգնությունը կազմակերպվել է բարձր մակարդով». Արմեն Մուրադյան

Ռուս բժիշկները  մեծ մարդասիրությամբ և գթասրտությամբ են  կազմակերպել  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժման գործընթացը, որն ամբողջապես հսկվել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի  կողմից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով երեկ ուշ երեկոյան Երևան է […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի հոբելյանի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի սիրելի աշխատակիցներ, «էրեբունցիներ», Սրտանց շնորհավորում եմ ձեր հոբելյանը: 30 տարվա ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը տպավորիչ զարգացում ապրեց, ներդրվեցին բուժման և ախտորոշման նոր մեթոդներ և սարքավորումներ, ձևավորվեց սրտաբանների հզոր թիմ, որը իրավամբ ամենահեղինակավորներից մեկն է […]

Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Ս.թ. նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երեւանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։

Ուորլիքը կոչ է ԵԽԽՎ-ին չընդունել բանաձև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ՝ առանց խորհրդակցության

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է առել ԼՂ հիմնախնդրին առնչվող զեկույցին, որն օրերս ընդունվեց ԵԽԽՎ-ում։ «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»,- ասել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ Փարիզում ԵԽԽՎ նոյեմբերի 4-ի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի […]

Սրտաբանության գիտաժողովը միավորել է շուրջ 250 մասնագետի

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը նշում է ստեղծման 30-ամյակը: Այդ առթիվ մեկնարկեց հոբելյանին նվիրված սրտաբանական գիտաժողով` շուրջ 250 մասնակիցներով: Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը:  Նա նշեց, որ գիտաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում կներկայացվեն […]

Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ

Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական […]

Չարենցավանում բնակարան է հրդեհվել

Նոյեմբերի 6-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում այրվում են տան իրեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.20-ին: Պարզվել է, որ բնակարանի ննջասենյակում (20 քմ) այրվել է 2 մահճակալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված