17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մոսկվայում դեպի Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս է կանգնեցվել

Մոսկվայում ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունն ու Ավտոմեքենաների ճանապարհային վերահսկման մայրաքաղաքային պետական վարչությունը հայտնաբերել են Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս, գրում է gazeta.ru-ն։

«Այժմ «Վագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Ընկերությանը մինչև 150.000 ռուբլի տուգանք է սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ  «Վագտրանսը» ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում, հետեւաբար՝ ուղևորափոխադրողն իրավունք չի ունեցել աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի ուղևորներ տեղափոխել Մոսկվա-Երևան ուղղությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ