29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք լավ ժողովուրդ չենք»

Մշակութաբան Սամվել Կարապետյանը կիսվել է խոհերով: Ճարտարապետ Արմեն Զարյանի հետ (Կոստան Զարյանի որդին) ծանոթացել եմ 1980-ին իր որդու` Վալտերի միջոցով: Այդ թվականից տարիներ շարունակ բավական մտերիմ եմ եղել նրա հետ: Զարյանի տանը` ումից ամեն վարկյան կարելի էր սովորել, ինքս հաճախ էի լինում և համարյա յուրաքանչյուր այցելությունից հետո իրենց տանից դուրս էի գալիս ոչ միայն հայ […]

Թալանել է աներոջն ու քենուն

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արամ Ք.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը և օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի և […]

Ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Ֆրանսիայի հրապարակը շրջանցող փողոցներով

Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները` ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով:

«Թողեք մեր դարդերով տապակվենք»

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանից հարազատները որևէ տեղեկություն չունեն: «Այդ թեման արդեն փակ է: Եթե մի բան էլ իմանանք, որևէ մեկին դրա մասին չենք ասելու: Խնդրում եմ թողեք մենք մեր դարդերով տապակվենք, մեզ համար շատ ծանր ժամանակաշրջան է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վահան մարտիրոսյանի կնոջ մայրը՝ տիկին Անահիտը: Հիշեցնենք, 2015թ. սեպտեմբերին գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը […]

Երկուսով ծեծել են մեկին

Նոյեմբերի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1989 թ. ծնված Գոռ Մ.-ի հետ վիճաբանել են եղբայրներ` 1998 թ. ծնված Արմեն […]

Ժամը 20:00-ից մոմավառություն Ֆրանսիայի հրապարակում

Հարգելի համաքաղաքացիներ, այսօր ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին:   Երևանի քաղաքապետարան

«Միքայելը հավանած աղջիկ ուներ. աչքս վրեն էի պահում … »

«Ընկերներով որոշել էինք, որ պետք է այցելենք Միքոյին: Ասում էինք` գանք քեզ տեսնելու, ասում էր` չէ, պետք չի: Ինձ էստեղ լավ եմ զգում, ոնց որ իմ տանը լինեմ»,- Henaran.am-ին պատմում է ժամեր առաջ հակառակորդի գնդակից մահկանացուն կնքած Միքայել Թորոսյանի մանկության ընկերը` Սրապիոնը: «Զրնգուն ծիծաղ ուներ, իր ծիծաղով բոլորին էր վարակում: Կյանքով լեցուն էր, ասում-խոսում»: Միքայելը տան միակ տղան […]

Շարմազանովի ճաշակը

Նոյեմբերի 14-ին, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆուտբոլային հանդիպում տեղի ունեցավ՝ քաղաքական գործիչների, պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև: Սպորտային միջոցառման ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսեց իր երկրպագած ֆուտբոլիստների մասին: Մանրամասն` Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված