29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի նիստը

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի […]

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է.ԱԳ նախարար

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։ : Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։

Գեղեցիկ կին. բեռ, թե երջանկություն

Ստորև ներկայացված է երիտասարդ ու գեղեցիկ մի կնոջ անկեղծ խոստովանություն, որը գրավոր կերպով արձանագրել է կրոնական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Իվան Իլյինը: Կանացի գեղեցկության մասին այդ ակնարկից ներկայացնում եմ փոքրիկ մի հատված` ռուսերենից ազատ թարգմանությամբ: «…Մարդկանց մեծամասնության համար կնոջ գեղեցկությունն ընդգծվում է սոսկ արտաքինով. հիանում են նրա մարմնով և ցանկանում են այն (այնքա՜ն հաճախ, այնպե՜ս տարրականորեն […]

Ուժեղ քամուց ծառեր են արմատախիլ եղել

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից  սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ահազանգով դեպքի վայր ժամանած  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և […]

«Միայն մկան թակարդում» /ֆոտո/

«Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում». ժողովրդական ասացվածքը տեղին է ասված հանրաքվեի քարոզչության պարագայում: Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրվել էր դեռևս հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ մեկնարկից անցել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի: Մեկնարկից մինչև այս պահը ձևավորվել է «ոչ»-ի առնվազն երեք ճակատ: Իրարից առանձին Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավի շտաբեր են ձևավորվել՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Թափ […]

Երեւանը՝ Եվրոպայի հնագույն քաղաք․ The Telegraph

Բրիտանական «The Telegraph»-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ընդգրկել է Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցանկում։ Հանդեսը նշում է, որ եթե այլ հնագույն քաղաքները հասանելի չեն զբոսաշրջիկներին, ապա Եվրոպայի հնագույն քաղաքները, այդ թվում՝ Երեւանը, բավական հասանելի են։ «Երեւանը բազմաթիվ փորձություններ ու պատերազմներ է տեսել։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքը ահռելի թվով թանգարանների տուն է»,- գրում է «The Telegraph»-ը։

Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության լուրից. Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի […]

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածին տեղափոխում են

Ռուսաստանի Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարվելու հետեւանքով  տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինտիտուտ: Այդ մասին հայտնել Է մարզի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, գրում է РИА Новости-ն: Նոյեմբերի 12-ի տվյալներով՝ Տուլայի մարզային կլինիկական հիվանդանոցում մնում Էր ՃՏՊ-ից հինգ տուժած, որոնցից երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում: «Վերակենդանացման բաժանմունքից մեկը տեղափոխվում Է Սկլիֆոսովսկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված