07 Մարտի, Saturday, 2026
KFC

Ցավակցությունների գիրք կբացվի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց և տեղեկացնում, որ դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի ս/թ նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17-ը:

Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական […]

Ահաբեկիչները թվարկել են այն մայրաքաղաքները, որտեղ ահաբեկչություն են անելու

Իսլամիստները համացանցում տեղեկություն են տարածել` որոնք են այն մայրաքաղաքները, որտեղ իրենք պատրաստվում են ահաբեկչություններ են իրականացնել։ Նրանք ասել են, որ այդ քաղաքներն են Լոնդոնը, Վաշինգտոնը, Հռոմը, հայտնում է Daily Express-ը։ Ահաբեկիչներն ավելի վաղ էլ էին նման ցուցակ հրապարակել, որտեղ առաջինը Փարիզն էր։ Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական ակտեր տեղի ունեցան, ինչի հետեւանքով մոտ 150 հոգի […]

Պետք է համախմբվել՝ ընդդեմ ահաբեկչության․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայում՝ մասնակցում է G-20 գագաթնաժողովին, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին,  հայտարարել է, որ ահաբեկչությանը հաղթել հնարավոր է միայն համախմբվելով, հայտնում է РИА «Новости»-ն։ «Շատ լավ հասկանում ենք, որ ահաբեկչական վտանգի դեմ պայքարել եւ միլիոնավոր մարդկանց օգնել հնարավոր է միայն համաշխարհային ուժերը համախմբելով»,- ասել է նա։

Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հայտնի է, որ նման տեղեկատվություն է ստացվել դատաբժշակական փորձաքննությունից հետ։ Այս լուրը դեռեւս պաշտոնապես ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել: Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր […]

Վազգեն Խաչիկյանը դեռ հույս ունի

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ սպառվել են բոլոր այն ատյանները, որով հնարավոր էր բողոքարկել գործով դատավճիռը: «Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը մերժել է: Մենք հույս ունեինք, որ բողոքը կընդունեն, բայց այդպես չեղավ: Մենք բացահայտ խախտումներ էինք նկատել,մեզ համար […]

60 անուն դեղ էժանացել է

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն: Հետևելով նախարարի հորդորին` «ՏԱԿԵԴԱ» դեղագործական կազմակերպությունը 60 անուն դեղի գին իջեցրել է: Էժանացած դեղերի ցանկին ծանոթացեք այստեղ` ՆԻԿՈՄԵԴ ԳՆԵՐ  

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Առաջարկվում է տվյալ ժամանակահատվածում երթևեկել հետևյալ այլընտրանքային երթուղով՝ Շիրակամուտ (Մ-7) -Լեռնավան -Ջրաշեն -Մ-3: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված