Ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքներն ավարտական փուլում են /ֆոտո/
Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական անգամ այցելեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն` իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շինարարների և կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով: Այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ սարքավորումների վերջնական մոնտաժային աշխատանքները: […]





































