14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ինչ պատրաստել այս տարվա Ամանորի կապակցությամբ /ֆոտո/

Յուրաքանչյուր Ամանորին տնային տնտեսուհիներին առաջին հերթին մի բան է անհանգստացնում՝ ինչ պատրաստել այս անգամ, ինչով զարմացնել  հյուրերին ու յուրահատուկ լինել, չկրկնվել։ Եւ ահա 2016-ի Ամանորից մի քանի օր առաջ հաստատ շատերին նույն հարցն է տանջում։ Եթե ցանկանում եք տարբերվել, մի խնայեք, յուրահատուկ ու ճոխ ուտեստներ պատրաստեք։ Դրեք տարբեր ուտելիքներ, ինչքան որ կարող եք ձեզ թույլ […]

Ջերմաստիճանի կտրուկ անկում. գյուղնախը զգուշացնում է

Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C և -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և […]

Նախարարը սահմանին էր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը […]

Թող եկեղ տարին արգասաբեր և բեղուն լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ […]

Շարունակելու ենք վերացնել թերությունները. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ ՍուրբԾննդյան եւ Ամանորի տոների առթիվ: Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն: 2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ: Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունըմեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի: Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից: Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը: Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝  հանուն մեր երկրիներկայի եւ ապագայի: Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին: Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ: Աստված մեզ պահապան:   Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Ամանորյա սեղանի համար․ Խոզի մսով ռուլետ

Բաղադրությունը՝ • խոզի փափուկ միս-1 կգ • սև սալորաչիր-100 գր • ընկույզ-100 գր • ձու-2 հատ • պաքսիմատ Պատրաստման եղանակը՝ Միսը կտրատել խոշոր կտորների, սակայն բարակ-բարակ 1 սմ հաստությամբ, որպեսզի լավ տապակվի։ Միսը ծեծել թակիչով, սալորաչիրը և ընկույզը մանրացնել և խառնել իրար։ Միջուկը դնել մսի մեջ, փաթաթել, ծայրերը ամրացնել ատամի չոփիկներով։ Թաթախել ռուլետները ձվի, ապա […]

Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդյան աստղը զարդարել են հարյուրավոր ադամանդներով

Բրիտանիայում պատրաստել են Սբ.Ծննդյան աստղ, որը զարդարված է գրեթե 300 ադամանդներով: Աստղի գինը 615 հազար ֆունտ ստեռլինգ է՝ 922 հազար դոլար։ Ամանորյա զարդի վաճառքից գոյացած միջոցների մի մասը պլանավորվում է ծախսել բարեգործական նպատակներով: Աստղն ստացել Է The World’s Most Glamorous Christmas Tree Star (Սբ. Ծննդյան ամենագլամուրային աստղ) անվանումը: Այն ստեղծելիս օգտագործվել է ոսկեզօծված արծաթ եւ […]

Ինչպես են Ամանորը դիմավորում Գերմանիայում

Գերմանիան Ամանորը դիմավորելու իր յուրահատուկ ավանդույթը ունի։ Ընդհանրապես, Գերմանիան ամանորյա ավանդույթներով թերևս ամենահարուստ երկիրն է: Հենց այստեղ են սկսել լուսավորել Սուրբծննդյան տոնածառները եկեղեցիներում՝ դրանով իսկ օրինականացնելով հեթանոսական համարվող սովորույթը: Գերմանիայում Ամանորը համընկնում է Սուրբ Սիլվեստրի օրվա հետ, այդ իսկ պատճառով այն այդպես էլ կոչում են՝ Սիլվեստր: Ամանորը գերմանացիները նախընտրում են նշել ընկերների և հարազատների շրջապատում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված