06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդյան աստղը զարդարել են հարյուրավոր ադամանդներով

Բրիտանիայում պատրաստել են Սբ.Ծննդյան աստղ, որը զարդարված է գրեթե 300 ադամանդներով: Աստղի գինը 615 հազար ֆունտ ստեռլինգ է՝ 922 հազար դոլար։

Ամանորյա զարդի վաճառքից գոյացած միջոցների մի մասը պլանավորվում է ծախսել բարեգործական նպատակներով:

Աստղն ստացել Է The World’s Most Glamorous Christmas Tree Star (Սբ. Ծննդյան ամենագլամուրային աստղ) անվանումը: Այն ստեղծելիս օգտագործվել է ոսկեզօծված արծաթ եւ 287 ադամանդ: Աստղի բարձրությունը 20 սանտիմետր է, լայնությունը՝ 13 սանտիմետր: Թանկարժեք քարը (հինգկարատանի ադամանդ), որը տեղադրված է դրա կենտրոնում, կարելի է հանել եւ կրել որպես կուլոն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ